Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Ռուսաստանի ԿԸՀ նախագահին
Այսօր` դեկտեմբերի 7-ին, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է պատմականորեն հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական ջերմ ու գործակցային կապերին, վստահություն հայտնել, որ դրանք առավել կընդլայնվեն ու կամրապնդվեն` ընդգրկելով նորանոր ոլորտներ: