211652_close_icon
views-count1672 դիտում article-date 22:00 07-07-2015

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ ՀՀ-ում նստավայր ունենալն առավել կնպաստի Ճապոնիայի կառավարության և ՀՀ-ի համատեղ իրականացվելիք ծրագրերի դյուրացմանը: Հյուրի խնդրանքով նախարարը պարզաբանել է ՀՀ-ում սահամանդրական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորեցնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներին, ինչպես նաև պետական կառավարման ձևին վերաբերող հիմնական մոտեցումները: Ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության ծրագրային առաջնահերթությունները՝ նախարարն անդրադարձել է նաև իրականացվելիք դատաիրավական բարեփոխումներին: Կողմերը քննարկել են էլեկտրոնային եղանակով մատուցվող հանրային ծառայություններին, պետական կառավարմանը հասարակության մասնակցությանը, անձնական տվյալների պաշտպանության համակարգի ձևավորմանն առնչվող հարցեր: Զրույց է ծավալվել հաշտարարության ինստիտուտի և վեճերի լուծման այլընտրանքային այլ եղանակների ներդրման և արդյունավետ կիրառմանը վերաբերող մոտեցումների շուրջ: Հանդիպման ավարտին դեսպան Տագուչին հավաստել է Ճապոնիայի կառավարության համագործակցության պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ արդյունքները կնշմարվեն առաջիկայում:

Նմանատիպ նյութեր