Վենեսուելայի ընդդիմությունը հաղթանակ է տարել ընտրություններում
Վենեսուելայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր բլոկը:
Ինչպես հայտնում է BBC-ն, այդ երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ Ազգային ասամբլեայում 167 պատգամավորական մանդատից 99-ը կստանա բլոկը:
Իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցությունը կունենա 46 տեղ: Այսպիսով, վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ սոցիալիստները կորցրեցին խորհրդարանում մեծամասնության կարգավիճակը:
Երկրի շատ շրջաններում ընդդիմության հաղթանակը ողջունվել է հրավառությամբ: