Շենգավիթ վարչական շրջանի 11/16, 11/17 ընտրատեղամասերում արշալույսները խաղաղ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` դեկտեմբերի 6-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 11/16 , 11/17 ընտրական տեղամասերում առավորտյան ժամը 08:00-ից սկսվել է ընտրական պրոցեսը` կապված սահմանադրական փոփոխությունների հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընտրատեղամասերում այս պահի դրությամբ արշայույսները խաղաղ են, անգամ նկատվում է ընտրողների ակտիվ մասնակցություն:
Ընտրատեղամասերն այցելող ընտրողները երբեմն գալիս են իրենց մանկահասակ երեխաների հետ և առանց խոչընդոտի մասնակցում ընտրությանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի