211652_close_icon
views-count1892 դիտում article-date 13:45 06-12-2015

Վարչապետը քվերակությունից հետո առաջարկեց արջի ծառայություն չմատուցել

Սահմանադրական փոփոխությունների քարոզչության ընթացքում մարդկանց ներկայացվեց նոր սահմանադրության կարևորությունը, սակայն վերջնական որոշում պետք է կայացնի ժողովուրդը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, 10/08 ընտրատեղամասում ընտրությունը կատարելով ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ «Այո» է քվերակել` հանուն մեր կայուն ապագայի եւ զարգացման։ «Մեր թիմը ամեն ինչ արել է, որ քվեարկությունն անցնի ազատ եւ թափանցիկ։ Օգտվելով առիթից` մեր թիմակիցներին հորդորում եմ լինել անաչառ, ոչ մեկին չլսել, մեզ արջի ծառայություն չմատուցել եւ սադրանքների չգնալ։ Թող ժողովուրդը որոշի` այո, թե ոչ»,- ավելացրեց վարչապետը և բոլորին լավ օր ցանկացավ: Նա նաեւ արձագանքելով լրագրողների հարցերին` հույս հայտնեց, որ փոփոխություններից հետո էլ ինքը վարչապետ կլինի:

Նմանատիպ նյութեր