2847 դիտում
13:59 09-02-2017
Վարչապետի՝ արջի ծառայություն մատուցելու վերաբերյալ զգուշացումը ֆիննախին ուղղված չէր. Վարդան Արամյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արջի ծառայություն մատուցելուն ուղղված զգուշացումը Ֆինանսների նախարարությանն ուղղված չէր: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ էր վերաբերում խիստ զգուշացումը, Վարդան Արամյանը պատասխանեց. «Դրա մասին պետք է հարցնեք պարոն Կարապետյանին: Ես կարծում եմ, որ դա ուղղակի հորդոր էր, որպեսզի նախընտրական ժամանակահատվածում չլինեն անհարկի չարաշահումներ: Հորդորը դրա համար էր։ Վստահ եմ, որ դա ֆինանսների նախարարությանը չէր ուղղված»,- ասաց նախարարը:
Հարցին, թե նախարարը նախարարության աշխատակիցներին չի՞ հորդորում քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին, Վարդան Արամյանը բացասական պատասխան տվեց:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/09/1058341/]Հիշեցնենք,[/url] որ վարչապետն այսօր կառավարության նիստում խստագույնս զգուշացրեց՝ չօգտագործել պետական ռեսուրսը քարոզչություն իրականացնելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
19:19 22-03-2017
Տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 6.2 տոկոսով. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան
4880 դիտում
21:10 22-03-2017
Խոր անկումը կարծես թե կանգ է առել և այժմ թևակոխում ենք վերելքի փուլ. Վարդան Արամյան
2962 դիտում
17:30 01-06-2017
Տնտեսական աճը նախանշվածից բարձր է լինելու է ներքին տնտեսական պոտենցիալի հաշվին. Վարդան Արամյան
Այս բաժնից
781 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը