Մեր մանկության Ամանորը. ֆոտոշարք
Տարիները գլորվում են ինչպես մեծ ձնե գունդը բարձր լեռան կատարից՝ ձնահողմի ժամանակ: Գլորվում են՝ իրենց հետքը թողնելով յուրաքանչյուրիս կյանքում:
Կրկին Ամանորի նախաշեմն է, կրկին եռուզեռ, կրկին նախատոնական տրամադրություն: Ժամանակն ու դեպքերը նույնն են: Փոխվել են միայն գործող հերոսները: Կրկին զարդարում ենք տոնածառը և գիտակցում, որ ևս մեկ տարի գլորվեց…
Հավանաբար, բոլորին է ծանոթ այն զգացմունքը, երբ տոնածառը զարդարելուց հանում ենք փոշոտ տուփից խաղալիքները և ժամանակակից պլաստիկ խաղալիքների թվում տեսնում նաև մեր մանկության ապակե յուրահատուկ խաղալիքները, որոնցով հիանում էինք Խորհրդային տարիներին` տոնածառին կախելիս:
Վստահ ենք, որ յուրաքանչյուր ընթերցող անպայման կգտնի այն խաղալիքը, որով հիացել է իր մանկության տարիներին:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: