211652_close_icon

Ինչպես արձագանքենք զինված հարձակմանը եւ ինքներս փրկենք մեր կյանքն ահաբեկիչերից. հատկապես զբոսաշրջության շրջանում՝ օգտակար խորհուրդներ՝ հայ մասնագետի՝ պայթեցնողի կողմից

views-count31337 դիտում article-date 14:43 04-12-2015
Վերջին ժամանակահատվածում ականատես ենք դառնում ճաշարաններում, հյուրանոցներում, համերգասրահներում կամ հիվանդանոցներում մարդկանց վրա զինված հարձակման գործողությունների: Նկատի ունենալով, որ սկսվել է արդեն ձմեռային զբոսաշրջային ժամանակաշրջանը ու մեր հայրենակիցների մի հատվածն էլ ճամփորդելու է արտերկիր, հարկավոր է մեր քաղաքացիների զգոնությունը բարձրացնել, որպեսզի հարձակման ենթարկվելիս կարողանան իրենց կյանքը փրկել ինքնուրույն: Այս հարցերի շուրջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը զրուցեց Պայթեցման աշխատանքների անվտանգ կատարման կազմակերպող վերահսկող, «Նյուտեք Շին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանի հետ: Նրա խոսքով՝ ակտերն ուսումնասիրելիս հասնում ես այն եզրակացության, որ հարձակվողները միայն նպատակ ունեն հնարավորինս շատ մարդու կոտորել և այդպես ապահովեն ավելի մեծ արձագանքը՝ դեպի իրենց, ինչն էլ իր հերթին մարդկային մտածողության նոր տեսակ է: «Անհատի արձագանքումն իրադարձությունների ժամանակ շատ մեծ տարբերություն ունի մի խումբ մարդկանց արձագանքների հետ, և դրա հիմնական պատճառն այն է, որ անհատը միայնակ ավելի է կարողանում արձագանքել արտակարգ դրությանը կամ խումբը, քանի որ այդ ժամանակ մեկը մյուսին է նայում թե, ինչպես են արձագանքելու, որի արդյունքում կորում են թանկարժեք վայրկյանները»,- նշեց Վազգեն Պետրոսյանը: Բացի այդ, ըստ նրա, մարդիկ շատ հաճախ հրավառության ձայնը շփոթում են կրակոցների հետ, և այդ իսկ պատճառով հապաղում են արձագանքել: Հարցին, թե ինչպես արագ արձագանքել, երբ ինչ-որ տարածքում նստած ենք և զինված հարձակման ենք ենթարկվում, որպեսզի հնարավորին չափով մեծացնենք մեր ողջ մնալու հավանականությունը, մանրամասնեց. «Նախ և առաջ, այսօր ամեն վայրկյան պետք է պատրաստ լինել արտակարգ դրության, քանի որ մարդասպանների հիմնական և, կարելի է ասել, միակ թիրախն անզեն մարդիկ են, ուստի՝ Ա- ցանկացած փակ տարածություն մտնելիս այնպայման ուսումնասիրել արտակարգ դեպքերի (վթարների) ժամանակ ելքի այլ դռները: Բ- Արագ արձագանքել իրադարձություններին, չպետք է նայել, թե ով ինչպես է դրսևորում իրեն: Կրակոցների ժամանակ անմիջապես պետք է նետվել գետին և անշարժանալ: Եթե մեր կողքին կան վիրավորներ, փորձում ենք իրենց հանգստացնել: Պատսպարվել ինչ-որ ամուր, պինդ մարմնի հետևում, դա կարող է լինել պատ, շուռ տված սեղան կամ այլ պինդ մարմին: Դ- Որքան հնարավոր է, պետք է հեռանալ դեպքի վայրից արագ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մարդկանց կուտակումների ժամանակ անմիջապես տեղի է ունենում երկրորդ պայթյունը: Հեռանալիս պետք է աշխատել չօգտվել հանրային տրանսպորտից, խումբ-խումբ չքայլել, իրարից հեռու վազել, դեպքից հեռու միշտ պետք է պատկերացնել, որ տեղի է ունենալու ևս մի քանի հարձակում: Իհարկե, Աստված մի արասցե, որ նման դեպքեր լինեն»:

Նմանատիպ նյութեր