211652_close_icon
views-count1190 դիտում article-date 20:47 03-12-2015

ԼՂՀ բյուջեի նախագծի քննարկումները հանձնաժողովներում շարունակվում են

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի, խմելու եւ ոռոգման ջրի ոլորտների, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության, ներդրումային հիմնադրամի ֆինանսավորման հարցերն էին: Բյուջեի նախագիծը ներկայացնող ոլորտների պատասխանատուները եւ ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած հարցերին: Քննարկումներին մասնակցում էր նաեւ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նմանատիպ նյութեր