211652_close_icon
views-count1909 դիտում article-date 18:16 03-12-2015

Ես գնալու եմ եւ ճղեմ այդ կեղծ թուղթը. Րաֆֆի Հովհաննիսյան. Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

Երեւանի Ազատության հրապարակում մոտ մեկ ժամ ուշացումով մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»–ի ճակատի հանրահավաքը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ՀԱԿ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը ասաց, որ Գյումրիից, Վանաձորից եկող երթուղայիններին թույլ չեն տվել հասնել Երեւան: Նա նշեց, որ եթե դեկտեմբերի 6-ին «Ոչ» չքվեարկեն` վաղը քաղաքացիները ձայնի իրավունք չեն ունենալու: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ «Նոր Հայաստանը», որը գալու է շուտով, ողջունում է «Ոչ»–ի շարժումը: Նա քաղաքացիներին կոչ արեց, որպեսզի իրավատեր լինեն. «Մենք ունենալու ենք նոր Հաայստան, եթե բոլորս միավորենք մեր ուժերը եւ մի անգամ միասին մեր ազգի հարցը լուծենք»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հարցրեց, թե հավաքվածները պատրաստ են քաղաքացիական հեղափոխության, ինչին ի պատասխան քաղաքացիները դրական կոչերով եւ ծափերով արձագանքեցին: «Ես գնալու եմ եւ ճղեմ այդ կեղծ թուղթը»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ՀԱԿ ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն էլ ասաց, որ մեր երկրի զարգացման խոչընդոտը ոչ թե սահմանադրությունն է, այլ վարչախումբը: Եվ կոչ արեց դեկտեմբերի 6-ին միահամուռ «Ոչ»– ասել: Լեւոն Զուրաբյանն էլ իր ելույթում նշեց, որ ժողովուրդը մերժում է սահմանադրական փոփոխությունները, որովհետեւ առաջին հերթին մերժում է Սերժ Սարգսյանին: Միաժամանակ ավելացրեց, որ իրենք քարոզարշավը այնքան լավ են անցկացրել, որ կարելի է համարել, որ հաղթել են քարոզարշավում եւ բանավեճերում, ինչպես նաեւ հանրահավաքներով, քանի որ, ըստ նրա` իշխանությունները չեն համարձակվել անգամ մեկ հանրահավաք հրավիրել: Հանրահավաքն անցկացնում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ՀԱԿ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ այլք: Հանրահավաքին հաջորդելու է երթը:

Նմանատիպ նյութեր