Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած հանրահավաքը. Tert.am
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ մեկտեղ քայլերթով հասել է Ազատության հրապարակ՝ այնտեղ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքը սկսելու:
Մինչ Ազատության հրապարակ հասնելը Ն.Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, հրավիրեց նրանց հրապարակ՝ իրենց իրավունքներին տեր կանգնելու համար:
Նշենք, որ հանրահավաքին ներկա գտնվելու համար Ն. Փաշինյանին միացավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը նշեց, որ ինքը մշտապես պայքարի մեջ է, քանի որ ցանկանում է, որ ինչ-որ բան փոխվի:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/13/Azatutyan-protest/2662423]այստեղ[/url]