211652_close_icon
views-count2793 դիտում article-date 13:45 18-02-2015

Չնայած փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարվեց, սակայն այդ օրը և նշված ժամին Րաֆֆի Հովհաննիսյանը լինելու է Ազատության հրապարակում

Չնայած փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարվեց, սակայն այդ օրը՝ ժամը 16.00-ին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լինելու է Ազատության հրապարակում եւ պատասխանելու է իրեն ուղղված հարցերին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա, սակայն, լրագրողների հարցերին չպատասխանեց: Հիշեցրեց, որ 2 տարի է անցել նախագահական ընտրություններից՝ առաջարկելով, որ իշխանությունները հրաժարական տան: Ներկայացրեց նաև իր հանրային ուղերձը, որը վերաբերվում էր երկրում ստեղծված ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգությանը, Բերձորի դեպքերին, դերասան Վարդան Պետրոսյանի, Շանթ Հարությունյանի եւ ընկերների դատավարությանը: Ր. Հովհաննիսյանի խոսքով՝ անցած տարիները վկայում են, որ մենք անվերադարձ կորցնում ենք մեր պետության ապագան, եւ մեր խնդիրն է փրկել մեր երեխաների ապագան: Միաժամանակ ավելացրեց, որ իրավիճակը պետք է փրկի ժողովուրդը, իսկ փրկարարի մասին շրջանառվող լուրերը, կարծում է, որ միֆ է:

Նմանատիպ նյութեր