19860 դիտում
17:04 03-12-2015
Եղեգնաձորի Ճանշինը, փրկարարներն ու տեղի ՃՈ աշխատակիցները 80-ից ավելի կիսամաշ, երբեմն էլ՝ «քաչալ» անվադողերով ավտոմեքենաները հեռացրեցին Քյարքիի ոլորանից
Արդեն 2 ժամից ավելի է, Եղեգնաձորի Ճանշինի աշխատակիցները՝ պետ Արայիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների հետ, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին և 6-րդ վաշտերի ծառայողների հետ քաղաքացիների օգնությամբ կարողացան ժողովրդին հայտնի Քյարքիի ոլորաններից հեռացնել 80-ից ավելի տրանսպորտային միջոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին օնլայն եղանակով հետևել են ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնից, ինչպես նաև ՀՀ Կապիև տրանսպորտի նախարարության աշխատակիցները:
Խցանված ավտոմեքենաների մեծ մասի անվադողերը նախատեսված էին ամառային եղանակին օգտագործելու համար, ու եթե վարորդները լսեին արդեն քանի օր շարունակ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հայտարարություններին և հորդորներին, այն է՝ պարտադիր անցնել ձմեռային անվադողերի, ապա այսօր մի քանի ժամ չէին հայտնվի «սառցե շրջափակման» մեջ:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չենք ունեցել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)