Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են
                        ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները:
Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ և Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհներին  առկա է մերկասառույց:
Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

