211652_close_icon
views-count1120 դիտում article-date 22:50 01-12-2015

«Բաց դռների օր»՝ ԼՂՀ Ազգային ժողովում

ԼՂՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 1-ին «Բաց դռներ» օրվա շրջանակներում հյուրընկալվել էին Քարվաճառի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ: Առաջին անգամ կազմակերպված միջոցառման ընթացքում դպրոցականները հնարավորություն ունեցան ծանոթանալու օրենսդիր մարմնի պատմությանն ու կառուցվածքին, մշտական հանձնաժողովների ու պատգամավորների գործունեությանը, ինչպես նաեւ հյուրընկալվել ԱԺ նախագահի աշխատասենյակում: Ողջունելով աշակերտներին՝ Աշոտ Ղուլյանն ամփոփ ներկայացրել է հանրապետության օրենսդիր իշխանությանը, օրենսդրական գործընթացներին եւ խորհրդարանական գործունեության այլ ոլորտներին վերաբերող տեղեկություններ եւ պատասխանել դպրոցականների հնչեցրած հարցերին: Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում հետագայում եւս Արցախի տարբեր հատվածներում ապրող դպրոցականներ ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչներ Ազգային ժողովում հյուրընկալվելու եւ հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն կունենան: Ազգային ժողովում շրջայցից հետո Քարվաճառի դպրոցականներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, «Մենք ենք՝ մեր սարերը» հուշակոթող եւ մասնակցել Ստեփանակերտի մանկա-պատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների՝ նրանց պատվին կազմակերպած մշակութային միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր