211652_close_icon
views-count885 դիտում article-date 14:06 01-12-2015

ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերարտադրողական տարիքի կանանց առողջության, անպտղության, ինչպես նաև ծնունդների աճին վերաբերող և այլ հարցեր։ Նախարարի կողմից խնդիր դրվեց կարճ ժամկետում քարտեզագրել հանրապետության ծննդատների, կանանց կոնսուլտացիաների տեղակայումը, սարքավորումներով ու մասնագետներով հագեցվածությունը և հասանելիությունը։ Կարևորվեցին նաև մատուցվող ծառայությունների ծավալները և որակը։ «Մեր խնդիրն է ունեցած ռեսուրսներով ապահովել ծառայությունների որակի բարելավում և ծնունդների թվի ավելացում»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Այնուհետև մասնագետների հետ անդրադարձան մարզերում իրականացված օպտիմալացման արդյունքներին, ֆինանսավորման մեխանիզմների բարելավմանը, մարզային հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի ապահովմանը, ինչպես նաև առկա խնդիրներին վերաբերող հարցերին։ Հանձնարարվեց առավել մանրամասն քննարկումներ կազմակերպել ըստ առանձին մարզերի։

Նմանատիպ նյութեր