2239 դիտում
14:35 30-11-2015
Վերցրեք սնունդ և հանդերձանք. կմնանք այնքան, մինչև հանցագործ համակարգը հեռանա. Ժիրայր Սեֆիլյան. newsbook.am
Այնպիսի զգացողություն ունեմ, որ մոտենում ենք եզրագծին: Առաջիկա օրերն արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանն` անդրադառնալով վաղը՝ դեկտեմբերի 1-ին` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում մեկնարկող համազգային հանրահավաքին, գրում է [url=http://newsbook.am/?p=71630%2Fvercreq+snund+ev+handerdzanq+kmnanq+aynqan+minchev+hancagorc+hamakargy+herana+girayr+sefilyan&l=am]newsbook.am[/url]-ը:
Նա տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրենք քարոզչություն են իրականացրել. «Ի տարբերություն մյուս «ոչ» ասողների` մենք միայն չենք ասել, որ «ոչ» քվեարկեն, մենք քարոզել ենք, թե այս նոր Սահմանադրությունն ինչ վտանգներ է պարունակում իր մեջ: Շեշտադրումը դրել ենք ոչ թե մասնակցել և «ոչ» ասել, այլ կասեցնել այս ընթացքը: Եթե կասեցնել, ապա մոբիլիզացիայի անհրաժեշտություն կա: Մեր քարոզչության հիմնական նպատակը եղել է նաև մեր բնակչությանն իրազեկել դեկտեմբերի 1-ի համազգային հանրահավաքի մասին»,- ասաց Սեֆիլյանը:
Նա ընդգծեց, որ մինչև դեկտեմբերի 6-ն ինչով կարող են, օգնելու են մյուս ընդդիմադիր ուժերին, ովքեր պայքարում են սահմանադրական փոփոխությունների դեմ. «Դեկտեմբերի 1-ին սկսվող համաժողովրդական պայքարը հաստատ մինչև դեկտեմբերի 6 չի հասցնելու, ուստի` մեր ժողովրդին կոչ եմ անում ակտիվ մասնակցել դեկտեմբերի1-ի հանրահավաքին: Մենք նրանց հրավիրում ենք Ազատության հրապարակ` հստակ նպատակ ունենալով չվերադառնալու տուն մինչև չձերբազատվենք այս կեղեքող, ոճրագործ համակարգից: Պետք է այս ամենը նկատի ունենալ և համապատասխան հանդեձանքով ներկա լինել Ազատության հրապարակում: Ձմեռ է մեր դեմը, պատրաստ լինենք: Մեր քաղաքացիներն ինչքան պատրաստ լինեն և ինքնաբավ լինեն, սննդի հարցում և այլ, կազմակերպչական դերը մեր ուսերից պակասեցնելու հարցում մեզ օգնած կլինեն: Սակայն այն քաղաքացիները, ովքեր հնարավորություն չեն ունենա, այդ պարտավորությունը մենք վերցնում ենք մեր ուսերին: Մենք մարզերից եկող մեր հայրենակիցներին պատրատ ենք տրանսպորտով օժանդակել, որ հասնեն այստեղ»,- ասաց Սեֆիլյանը և ընդգծեց, որ այն քաղաքացիներին, որոնց կարգելեն Երևան գալ, արագ արձագանքեն` կապվելով ՀԽ անդամների հետ:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://newsbook.am/?p=71630%2Fvercreq+snund+ev+handerdzanq+kmnanq+aynqan+minchev+hancagorc+hamakargy+herana+girayr+sefilyan&l=am]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
6546 դիտում
15:02 14-04-2016
Միշտ ասել եմ, որ մեզ հաջորդող սերունդը մեզ կգերազանցի և չեմ սխալվել. Ժիրայր Սեֆիլյան
4449 դիտում
23:34 30-11-2019
Ժիրայր Սեֆիլյան. Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18-20 տարեկաններին մատաղ անելու հաշվին
3322 դիտում
22:02 29-11-2020
Ժիրայր Սեֆիլյան. Արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է լինի ժամանակավոր կառավարության խնդիրներից մեկը
Այս բաժնից
1333 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
922 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար