20519 դիտում
14:05 30-11-2015
Մոսկվայում «Էրդողանով» դագաղը պտտեցրել են փողոցներով ու հասցրել Թուրքիայի դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մոսկվայում նախօրեին «Ռոդինա» կուսակցության երիտթևի՝ «Հայրենիքի վագրեր»-ի անդամները չարտոնված ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ:
Նրանք Ռոստովյան 7-րդ նրբանցքի մոտ ավտոմեքենայից դագաղ են իջեցրել, որում «պառկած է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»: Այսպե,ս կոչված, թափորը նախ շրջել է քաղաքով, այնուհետ ուղղություն վերցրել դեպի Թուրքիայի դեսպանատուն: Դագաղի վրա դրել են նամակ՝ ուղղված Մոսկվայում Թուրքիայի դեսպանին:
Բացի այդ, երիտասարդները դեսպանատան մոտ տեղադրել են ծաղկեպսակներ՝ հետևյալ գրառումներով. «Հայրենիքի վագրերից՝ հայրենիքի թշնամիներին», «ԱՄՆ-ի խամաճիկներին՝ Ռուսաստանի հայրենասերներից»:
Իրավապահներին նրանք ակցիայի անցկացման նպատակը բացատրել են հետևյալ կերպ. «Մենք ցանկանում ենք բոլորին բարձրաձայն հայտարարել, որ Ռուսաստանում ազգային համերաշխությունը ոչ թե խոսքով, այլ գործով գոյություն ունի և թուրքական իշխանություններից պահանջում ենք իրենց կողմից արված ռազմատենչ սադրանքների պատասխանը»:
Ակցիան ավարտվել է կազմակերպիչներին ոստիկանություն բերման ենթարկելով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
3777 դիտում
10:01 14-03-2014
Որքա՞ն արժե ամենաթանկ դագաղը Երևանում․ Հրապարակ
Այս բաժնից
1318 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1171 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1153 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո