959 դիտում
12:51 30-11-2015
Արմավիրի և Շիրակի երիտասարդ ՀՀԿ-ականները ուսումնասիրեցին սահմանադրական բարեփոխումների նախագիծը
Նոյեմբերի 27-29-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի և Շիրակի մարզերից շուրջ 120 երիտասարդ ՀՀԿ-ականներ մասնակցեցին Ծաղկաձորում անցկացված եռօրյա հավաքին:
Հավաքի ընթացքում մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, ով իր խոսքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին:
<<Հասարակության մեծ մասը մեզ հետ է ու կիսում է փոփոխությունների այս ամբողջ քաղաքականությունը, և նույնիսկ խորհրդարանում չի եղել այնպիսի ուժ, անգամ ընդդիմադիրներից, որ ամբողջապես դեմ լինի բարեփոխումների նախագծին: Սա այն բացառիկ նախագծերից է, որ ընդունվել է բոլոր պատգամավորների ընդհանուր թվի 4/5-ի կողմից>>,-նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:
Իր խոսքն ամփոփելիս ՀՀԿ ԵԿ ղեկավարը հավելեց,-<<Մենք ցանկանում ենք, որ մեր երիտասարդները անմիջական մասնակցություն ունենան մեր երկրում ընթացող գործընթացներին>>:
ՀՀԿ ԵԿ ղեկավարի խոսքից հետո մասնակիցներին ողջունեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը` ուրախությունը հայտնելով հանդիպել միաժամանակ 2 մարզերի հին և նոր կուսակցականների հետ, կիսվել կուսակցական փորձով և գիտելիքներով:
Այնուհետև երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, ով ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը, դրա անհրաժեշտությունը, անդրադարձավ ամենակարևոր կետերին, մեկնաբանություններին ու պարզաբանումներին և ընդգծեց առաջարկվող բարեփոխումների դեմոկրատականությունը:
Հաջորդիվ հավաքի շրջանակներում անցկացվեց սեղանի թենիսի մրցույթ, ինչպես նաև բանավեճ և ինտելեկտուալ խաղ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
09:23 23-11-2015
Սահմանադրական բարեփոխումների նախագծից անմասն չմնացին նաև Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները
1409 դիտում
16:20 12-10-2015
Նորանդամ ՀՀԿ-ականները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին և ՀՀԿ գաղափարախոսությանը
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»