1919 դիտում
11:29 30-11-2015
Այսօր ԼՂՀ ոստիկանության ծառայողի օրն է
Նոյեմբերի 30-ը ԼՂՀ ոստիկանության մասնագիտական օրն է, ինչի կապակցությամբ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը շնորհավորական ուղերձ է հղել. «Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ, վաստակաշատ վետերաններ. Փառաբանության ու դրվատանքի արժանի ճանապարհ է անցել Արցախի ոստիկանությունը:
Անկախության հռչակման նախօրեին, ԼՂԻՄ ՆԳ վարչության միլիցիայի ծառայողները, անդամագրվելով կամավորական ջոկատներին, իրենց ավանդն են ունեցել ազատագրական պայքարում։ Ցավոք, նրանցից շուրջ չորս տասնյակ քաջորդիներ նահատակվել են հանուն մեր անկախ պետականության։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը ձևավորել է կայուն համակարգ և հպարտության արժանի կենսագրություն: Այսօր էլ շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ Ձեր սթափ և արհեստավարժ գործունեությամբ, ամենայն պատասխանատվությամբ եք ապահովում պետության և ժողովուրդի շահերը:
Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևորում եմ նաև ոստիկանության վետերանների դերակատարումը, նրանց բազմամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը: Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ հող հայրենիի համար նահատակված մեր ոստիկանների ընտանիքներին, ոստիկանության հաշմանդամներին, բազմավաստակ վետերաններին, ոստիկանության ողջ անձնակազմին, մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն:
Իրավակարգի մշտարթուն զինվորներ, քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ և հիշեք, որ Ձեզ մեծ առաքելություն է տրված՝ ծառայել պետությանն ու այն ժողովրդին, ում փառավոր զավակների արյան գնով է նվաճվել սեփական հողում ազատ ապրելու իրավունքը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1321 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1174 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1156 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո