211652_close_icon
views-count1657 դիտում article-date 10:33 30-11-2015

Նավթի համաշխարհային գների մասին

Առևտրի միազգային բորսաներում նավթի գները տարբեր ուղղություններ են ցուցադրում: Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:28-ին Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսներ արժեքը նվազել է 0,22 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44,76 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է տեխասյան WTI թեթև նավթին, ապա նրա հունվարյան ֆյուչերսներն այսօր աճել են 0.24 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 41,81 ԱՄՆ դոլար: Նշվում է, որ այս ցուցանիշները կապված են դեկտեմբերի 4-ին նախատեսված OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ պետությունների հանդիպման հետ:

Նմանատիպ նյութեր