ԱՄՆ-ում ցրտահարության զոհ է դարձել առնվազն 14 մարդ
ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում ցրտահարության զոհ է դարձել առնվազն 14 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ մարդկանց մահվան պատճառը մերկասառույցն է և հորդառատ սառցե անձրևները, ինչից բազմաթիվ ավտովթարներ են առաջանում:
Օկլահոմայում գետն ընկած ավտոմեքենայի միջից հաջողվել է դուրս բերել 7 հոգու, իսկ Տեխասում կին վարորդը անհետ կորած է համարվում:
Օկլահոմայում ավելի քան 50 հազար մարդ առանց էլեկտրականության են մնացել:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մոտակա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա: