211652_close_icon

ԱՄՆ-ում ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ

views-count622 դիտում article-date 16:39 07-04-2025
ԱՄՆ-ի հարավում և արևմուտքում վատ եղանակի հետևանքների, մասնավորապես ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ։ Հորդառատ անձրևները, որոնք չեն դադարում արդեն մի քանի օր, բարձրացրել են գետերում ջրի մակարդակը՝ բնակեցված տարածքներին սպառնալով լուրջ ավերածություններով։ Այս մասին գրում է euronews.com-ը:

Կենտուկիի մայրաքաղաք Ֆրանկֆորտ քաղաքը հեղեղվել է: Փրկարարները փչովի նավակներով նավարկում են հեղեղված փողոցներով՝ օգնելու բնակիչներին: Էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը դադարեցվել է Կենտուկի գետում ջրի մակարդակի բարձրացման պատճառով:

Ջրի մակարդակը գերազանցել է 14 մետրը:

Նմանատիպ նյութեր