211652_close_icon

Երկրաշարժ` Թուրքիայում

views-count4017 դիտում article-date 09:46 29-11-2015
Այսօր` նոյեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 02:30-ին Թուրքիայում 4,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մալաթիայի նահանգում` Հեկիմխան քաղաքից 16 կմ հեռավորության վրա: Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Նմանատիպ նյութեր