Առեղծվածային ՃՏՊ՝ Չինաստանում. ավտոմեքենաները օդ են բարձրացել. տեսանյութ
Չինաստանում 2 օր առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչը սկզբում հազարավոր մարդկանց տարակուսանքի մեջ է գցել՝ ստիպելով մտածել, թե դրանում խորհրդավոր ուժերի մատը խառն է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոմեքենան հետիոտնի անցման վայրում միանգամից օդ բարձրանում, իսկ նրա հետ մեկտեղ օդ են բարձրանում կողքով ու հանդիպակաց ընթացող այլ ավտոմեքենաներ:
Սկզբում այդ ամենը շատ տարօրինակ ու խորհրդավոր է թվացել մարդկանց, սակայն իրականում ամեն ինչ ավելի քան պարզ էր:
Պարզվել է, որ լուսավորող սյունը պոկվել է և ընկել գետնին, իսկ նրան ամրացված պողպատե մալուխն ընկել է աղբահավաք մեքենայի խոզանակի տակ և ձգվել ճանապարհի երկայնքով, իսկ անցնող ավտոմեքենաների վարորդները չեն նկատել մալուխը և այս ու այն կողմ են թռել: