ՃՏՊ` Չինաստանում. կան տուժածներ
Չինաստանի Գուանսի Չժուանսկ ինքնավար մարզում ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով 15 մարդ վիրավոր է, որոնցից 4-ի վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին հայտնուոմ է ITAR-TASS-ը:
Ըստ Սինխուա գործակալության տվյալների, դեռևս անհայտ պատճառներով ավտոբուսը անդունդն է գլորվել: Վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում:


