ՃՏՊ՝ Չինաստանում․ զոհվել է 38 մարդ
Չինաստանի հարավարևելյան Խունան նահանգում ՃՏՊ֊ի հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին։
Ըստ նրանց տվյալների՝ պատարահը տեղի է ունեցել մարդատար ավտոբուսի և հրավտանգ լուծույթ տեղափոխող ֆուրգոնի բախման հետևանքով՝ տեղական ժամանակով ժամը 03։00֊ին։ Բախման հետևանքով պայթյուն է որոտացել։
Միջադեպի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում։