211652_close_icon

Ադրբեջանը ցույց է տալիս, որ կեղտոտ խաղ էր խաղում ու խաբում միջազգային հանրությանն այս ամիսներին․ Ալեն Սիմոնյան

views-count712 դիտում article-date 17:01 27-07-2023
Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է հումանիտար նպատակներով շարժի համար։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամիսներ շարունակ Ադրբեջանը խաբում էր միջազգային հանրությանը` հավատացնելու, թե դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց եւ ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է: Միջանցքի մուտքի մոտ մարդասիրական բեռնատարների շարասյունը կանգնեցնելով եւ  արհամարհական հայտարարությունն անելով այն մասին, թե «խաղն ավարտված է»՝ Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում եւ ստում էր այս բոլոր ամիսներին»,- նշել է Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր