211652_close_icon
views-count1987 դիտում article-date 15:14 28-11-2015

Ինչպես է իրեն զգում 4 օր Ադրբեջանում գերության մեջ անցկացրած եւ հայրենիք վերադարձված Լուսիկ տատը

Նոյեմբերի 8-ին ադրբեջանցիների կողմից ձերբակալված եւ 4-օր անց հայրենիք վերադարձված 73-ամյա Լուսինե Աբովյանը շատ լավ է եւ նախկինի նման իրեն առույգ է զգում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Նա նշեց, որ Լուսիկ տատի ինքնազգացողությունը լավ է: Ապրում է իր տանը, ամուսնու հետ: Ի դեպ, արդեն 53 տարի է, ինչ ամուսինները միասին են ապրում: «Ընկճված չէ եւ իր առօրյա գործերով եւ հոգսերով շարունակում է ապրել: Առույգ, ժիր կին է»,- ավելացրեց գյուղապետը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Լ. Աբովյանը պատմել է, որ հակառակորդի կողմում է հայտնվել մառախուղի պատճառով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին Կոթի բնակիչները՝ համագյուղացիները: Նա հայրենիք վերադառնալով՝ միանգամից տեղափոխվել էր Իջեւանի բժշկական կենտրոն եւ, բարեբախտաբար, առողջական վիճակը լավ է: Լուսիկ տատն ասել էր նաեւ, որ իրեն վատ չեն վերաբերվել, բռնության չեն ենթարկել: Անգամ հաց են տվել ուտելու, բայց նա չի կերել: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանը 4 երեխաների մայր է: Երեխաները առանձնացած են, մի որդին էլ մոտ 20 տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Կոթիի գյուղապետը: Տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան գյուղի բնակիչ, 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանին: Այդ մասին տեղեկացրել էր report.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը: Ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ Լ. Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը՝ Ղազախի շրջանի ուղղությամբ, իսկ օրեր անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ նա վերադարձվել էր հայկական կողմին: Հայրենադարձումը տեղի էր ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Նմանատիպ նյութեր