1382 դիտում
12:51 09-06-2015
Գերության մեջ դաժան օրեր անցկացրած եւ մահացած Կարեն Պետրոսյանի գործով նախաքննությունը արդեն 8 ամիս է, ինչ շարունակվում է. ինչո՞ւ է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակվել
Ադրբեջանի կողմից 2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով նախաքննությունը արդեն 8 ամիս է, ինչ շարունակվում է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սույն գործով զբաղվող փաստաբաններից Քրիստինա Գեւորգյանը:
Խոսելով պատճառների մասին՝ ասաց, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել եւ նոր միջնորդություններ են ներկայացրել, սակայն ավելին չմանրամասնեց նախաքննության գաղտնիությունից:
«Մի քանի կետեր պետք է հստակեցվեն: Հենց գործը արդեն կասեցված լինի, մեր խումբը հայտարարությամբ հանդես կգա»,-նշեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ նա իր բնական մահով չի մահացել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր սույն գործով զբաղվող փաստաբաններից Քրիստինա Գեւորգյանը: Հարցին, թե նրա մահը, ըստ դատաբժշկական փորձաքննության, խոշտանգմա՞ն արդյունքում է վրա հասել, թե՞ ոչ, պատասխանել էր. «Քրեական գործ կա հարուցված եւ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող շատ բան ասել: Ճիշտ է, դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են, բայց մի շարք փորձաքննություններ են դեռ նշանակված: Սակայն այն, որ Կարեն Պետրոսյանը իր մահով չի մահացել, դա միանշանակ է: Սպասում ենք՝ փորձաքննության պատասխանները ստացվեն, նյութերն ամբողջությամբ հավաքվեն, որից հետո քրեական գործը կասեցվի եւ մենք դիմենք ՄԻԵԴ»,-ասել էր փաստաբանը:
Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ Կարեն Պետրոսյանին հուղարկավորել են 2014 թ-ի հոկտեմբերի 13-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Չինարիի գյուղացիները պատմել էին, որ շատ ծանր էր հատկապես նրա հիվանդ մոր վիճակը. «Բոլորի համար էր շատ ծանր էր Կարենի հետ հրաժեշտը, քանի որ նա չարչարանքների արդյունքում մահացավ ու մեծ չարչարանքների գնով կարողացան նրա դին հարազատներին վերադարձնեն, որ հանձնեն հողին: Բոլորն ասում էին, որ Ռուսաստանից եկել էր, որ ամուսնանար, այնինչ հողին հանձնեցին: Հարսանիքը անելու փոխարեն բոլորով նրա անժամանակ մահն ենք սգում»:
Մինչ այդ գյուղապետն ասել էր, որ Կարենի հայրը ճանաչել է որդուն: Նշանակվել էր նաեւ դատաբժշկական փորձաքննություն՝ ճշտելու համար՝ նա բռնության հետևանքով է մահացել, թե ոչ: Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անկախ միջնորդությամբ Կարեն Պետրոսյանի դին հոկտեմբերի 10-ին վերադարձվել է Հայաստանի իշխանություններին: Տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նմանատիպ նյութեր
4043 դիտում
14:11 23-01-2015
Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է
1531 դիտում
17:48 05-02-2015
Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն
Այս բաժնից
757 դիտում
23:13 28-11-2024
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
1000 դիտում
22:11 28-11-2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ Նիկոլ Փաշինյան