211652_close_icon

Աժ աշխատակիցները 13-րդ աշխատավարձը չեն ստանա. «Ժողովուրդ»

views-count2570 դիտում article-date 08:13 28-11-2015
«Ժողովուրդ»–ը գրում է, որ իր տեղեկություններով, պետբյուջեի միջոցների բացակայության պատճառով իշխանությունները չգիտեն, թե ինչպես են լուծելու Հայաստանի խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը։ Արդեն իսկ հայտնի Է, որ Աժ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ կլինի, քանի որ այն մշտապես վճարվել Է։ Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից երեկ թերթը փորձել է պարզել ֆինանսական դժվարությունների վերաբերյալ լուրի իսկությունը, ինչին ի պատասխան՝ նա ասել է. «Հիմա հնարավոր չէ կանխատեսել, քանի որ աշխատավարձերը վճարելու ժամանակը չէ դեռ։ Այլ հարց Է, եթե աշխատավարձերի ժամանակը լինի և չվճարվի։ Այդ ժամանակ կփորձենք հասկանալ, թե ինչու չի վճարվել։ Բայց դրա ժամանակը չի եկել։ Ոչ մի խնդիր չկա»։ «Ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք»,–հավելել է թերթը։

Նմանատիպ նյութեր