677 դիտում
17:52 27-11-2015
Կայացել է «Ապագա» խորագիրը կրող համահայկական երկրորդ համաժողովի բացման արարողությանը
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչ-ների «Ապագա» խորագիրը կրող համահայկական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:
Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդների շրջանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ միտված երիտասարդների ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացմանը, պետական և հայանպաստ բազմաթիվ այլ գործընթացների մեջ երիտասարդներին ընդգրկմանը: «Ես՝ որպես սպորտի ոլորտի պատասխանատու, հորդորում եմ բոլորիդ լինել ակտիվ նաև մարզական բնագավառում, զբաղվել ֆիզկուլտուրայով, վարել առողջ ապրելակերպ, քանի որ դուք եք մեր երկրի ապագայի տերը, և դուք՝ որպես առողջ սերունդ, պատասխանատու եք մեր երկրի հզորացման և կայուն զարգացման համար: Վստահեցնում եմ, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է անել ամեն ինչ ձեզ այդ հարցում օգնելու և աջակից լինելու համար»,- ասել է նախարարը:
Ողջյունի խոսքով հանդես է եկել և ներկաներին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքն է փոխանցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նշենք, որ համաժողովի հիմնական նպատակներն են՝ բացահայտել և համախմբել գիտության, իրավունքի, քաղաքականության, լրագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, մշակույթի և այլ ոլորտներում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայազգի ակտիվ երիտասարդների ներուժը և քննարկել նրանց կողմից Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման հնարավորությունը, նպաստել մայրենի լեզվի և ազգային ինքնության պահպանմանը, ամրապնդել հայրենիք-սփյուռք կապերը:
Համաժողովին մասնակցում են շուրջ 70 երիտասարդներ աշխարհի 10 երկրներից:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Նմանատիպ նյութեր
1864 դիտում
13:50 13-02-2019
Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
Այս բաժնից
307 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
430 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
835 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը