6683 դիտում
12:17 06-07-2017
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունը կազմակերպում է «Իմ ապագան քո արձագանքն է» խորագիրը կրող համահայկական համալիր միջոցառումների մեկնարկը
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ՀՀ Սփյուռքի նախարարության բարձր հովանու ներքո, կազմակերպում է «Իմ ապագան քո արձագանքն է» խորագիրը կրող համահայկական համալիր միջոցառումների մեկնարկը, որը կկայանա սույն թվականի հուլիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահից։
«Իմ ապագան քո արձագանքն է» ծրագրի առաքելության իրականացման գործում կարևոր դերակատարություն են ստանձնել
տաղանդավոր ժողովրդական երգիչներ՝ Գրիգոր Միրզոյանը, Եվա Եգանյանը և Մասիս Հունանյանը։
Համահայկական միջոցառումների շարքն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական վերականգնումը և ներառումը ապահովող այլընտրանքային կենտրոնի կառուցմանը։
Այլընտրանքային ծառայությունների ստեղծումը հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառման և վերականգնման բացառիկ նորամուծություն կհանդիսանա ՀՀ-ում։ Այլընտրանքային այս մոտեցումը բացարձակապես կառուցված է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցային ներառման և հավասար հնարավորությունների ստեղծման հիման վրա։ Ապագա կենտրոնը կհանդիսանա հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների, նրանց ներուժի բացահայտման
գրավականը՝ համատեղ հաղթահարելով նրանց առջև կանգնած ֆիզիկական և զգայական բազում խոչընդոտներ։ Ավելին, այս այլընտրանքային մոտեցումը ներառում է հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կրթության և տեղեկատվության ապահովումը, նրանց ակտիվ մասնակցությունը երեխայի վերականգնողական գործընթացներին, քանի որ հենց հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողի ճիշտ կրթումն է նպաստում նրանց՝ հասարակության մեջ ժամ առաջ ներառմանը։
Անշուշտ, նման մոտեցման դեպքում հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը բարելավելումը կհանգեցնի ներքին ու արտաքին խոչընդոտների հաղթահարմանը, որոնք խանգարում են հասարակական կյանքին նրանց ներգրավմանը։ Ծառայությունները կմատուցվեն ինչպես կազմակերպության օժանդակության տակ գտնվող շուրջ 200 հաշմանդամություն
ունեցող երեխաներին, այնպես էլ՝ այլոց։ Ծառայությունները կտրամադրվեն բացառապես անվճար հիմունքներով։
Հավելում միջոցառումն իրականացնող կազմակերության մասին․ «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան
հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին, որի առաքելությունն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև
հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծումը, ապահովումը: Ավելին՝ www.ekho.am
Համախմբվե՛նք և մեր ներդրումը ունենանք հաշմանդամություն ունեցող երեխաների համար առավել քան կարևոր սոցիալական ապահովության, պաշտպանվածության, հասարակական կյանքում նրանց ներառման իրավունքի, պաշտպանված ընտանիքում ապրելու և հարգվելու պատասխանատու գործի համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
754 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են