211652_close_icon
views-count4297 դիտում article-date 22:36 05-12-2016

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Կլաուդիա Նազարյանի անունը կրող բժշկական կենտրոնի բացման արարողությանը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Վահե Կարապետյան» կենտրոնում մասնակցեց ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բարերար, պոլիկնինիկայի հովանավոր Կլաուդիա Նազարյանի անունը կրող բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Պոլիկնինիկայի ստեղծումը նպատակ ունի բժշկական օգնություն ցուցաբերել սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին: Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Յակուբյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը , ոլորտի մասնագետներ, հյուրեր: Երբ պարոն Սեդրակյանին առաջարկվեց հովանի դառնալ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնին», նա առանց վարանելու բացեց բարեգործականի հայաստանյան գրասենյակի դռները կենտրոնի առջև: Ամենագլխավորն այն է, որ այս կենտրոնը ՀԲԸՄ-ի հետ համատեղ 96 ծրագիր են իրականացրել, և բոլոր ծրագրերը հասել են իրենց նպատակին: Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործընթացում առանցքային տեղ է հատկացվում հատկապես առողջապահական ծրագրերին: Բժշկական կենտրոնն անվճար բուժգնություն է ցուցաբերվելու սիրիահայերին, գործելու են ակնաբուժական, գինեկոլոգիական, սրտաբանական և մանկաբուժական բաժանմունքներ: Խորապես շնորհակալ եմ ողջ բժշկական անձնակազմին՝ իր անմնացորդ նվիրումի և ցուցաբերած հոգատարության համար: Ցանկանում եմ, որ այս բժշկական կենտրոնում իր գործունեությամբ, սպասարկման, տեխնիկական հագեցվածության առումով դառնա օրինակելի մեր Հանրապետությունում»: Նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի առողջական խնդիրներին կամավոր հիմունքներով աջակցության ցուցաբերելու, հայրենիք- Սփյուռք գործակցությանը նպաստելու համար սիրիահայ մի շարք բժիշկների հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրեր: Ներկաներին ողջունեց նաև ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը՝ նշելով, որ ՀԲԸՄ –ն շարունակում է իր ավանդույթները և ձեռք է մեկնում կարիք ունեցող մեր հայրենակիցներին: ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Յակուբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ կենտրոնի բացմանը մասնակցելու համար և նշեց, որ ուրախալի և միաժամանակ տխուր փաստ է, որ դեռ նման կենտրոնի անհրաժեշտությունը կա և մեր պարտականությունն է աջակցել սիրիահայությանը, որտեղ էլ նրանք գտնվեն:

Նմանատիպ նյութեր