27071 դիտում
09:54 27-11-2015
Ստեփանավանի ոլորաններում կատարված խոշոր անտառահատման վերաբերյալ SHAMSHYAN.com-ի հրապարակած նյութը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուշադրության կենտրոնում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կարգադրությամբ Լոռու մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում նոյեմբերի 16-ին հրապարակված նյութի վերաբերյալ, որը կապված է Ստեփանավանի ոլորաններում կատարված խոշոր անտառահատման հետ:
Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/16/70505/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 16-ին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի թունելից դեպի Ստեփանավանի ոլորաններ հատվածում մի քանի անձինք էլեկտրական սղոցներով ծառերի սպանդ էին իրականացնում: Նրանք պատճառաբանել էին, թե օրինական են ծառերը հատում, սակայն իրենց մոտ «թուղթ-թանաք» չկար: 2 բեռնատար էր կանգնած, մեկը՝ ամբողջովին լցված: Գրեթե 30-ից ավելի հաստաբուն ծառ էլ արդեն հատվել էր հիմքից, որոնց մեջ 5-6-ը փտած էին, իսկ մնացածն առողջ, հաստաբուն ծառեր էին: Ծառերը կտրողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, թե՝ Կամոն ա ասել՝ կտրեք, որ էդ ծառերը տանելու ենք դպրոցներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2099 դիտում
11:17 08-07-2016
Մոսկվայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հանդիպումը