«Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի դրամահավաք-միջոցառում ՀՀ դեսպանությունում
Նոյեմբերի 26-ին Իրանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի կազմակերպած դրամահավաք-միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցեցին Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Թեհրանի Հայոց Թեմի թեմական խորհրդի, Հայ Կաթողիկե Եկեղեցու Իրանի Թեմի, Իրան-Հայաստան առևտրի պալատի, համայնքային միությունների ներկայացուցիչները, բարերարներ:
Ելույթներով հանդես եկան Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Իրանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:
Միջոցառումն ուղեկցվեց հիմնադրամի անցած ուղու մասին տեսաֆիլմով և գեղարվեստական մասով: