Սիբիրում Ми-8 ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր
ՌԴ Կրասնոյարսկի մարզի Տուրուխանի շրջանում վթարի է ենթարկվել Ми-8 ինքնաթիռը, հաղորդում է Life News-ը:
Կայքի տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է «Ванкор-Нефти» ընկերության 26 աշխատակից և անձնակազմի 4 անդամները:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը սկսել է արագ վայրէջք կատարել Իգարկայի օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: