Ուրուգվայում վթարի է ենթարկվել արգենտինական մարդատար ինքնաթիռ: EI Dia պարբերականը գրում է, որ Beechcraft C90 ինքնաթիռում եղել են 2 օդաչուներ եւ 8 ուղեւորներ: Բոլորը մահացել են:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պունդա դել-Էստե քաղաքի շրջակայքում: Զոհվածներն արգենտինական ընկերության աշխատակիցներ էին եւ Ուրուգվայ էին մեկնել աշխատանքի հետ կապված հարցերով: