3464 դիտում
15:16 25-11-2015
Թուրքիայի իշխանությունները ռուսական Cy-24 ինքնաթիռի խոցման մասին ուշ են իմացել. Էրդողան
Թուրքիայի իշխանությունները ռուսական Cy-24 ինքնաթիռի խոցման մասին իմացել են, երբ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում մեկնարկած Իսլամական միջազգային տնտեսական կոնգրեսի բացման ժամանակ, հաղորդում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ թուրքական F-16-ը նախօրեին խոցել էր Սիրիայի օդային տարածքում թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը, որն ընկել էր Լաթաքիայի նահանգում:
Թուրքական կողմը պնդում է, որ ինքնաթիռը հատել է Թուրքիայի օդային տարածքը, սակայն հակառակն են պնդում ռուսական իշխանությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպն անվանել է հարված՝ թիկունքից և բացահայտ աջակցություն՝ ահաբեկիչներին: Փրկվել է միայն օդաչուներից մեկը: Վերջինս ներկա պահին գտնվում է Սիրիայում, ռազմաբազաներից մեկում:
Նմանատիպ նյութեր
2003 դիտում
16:51 13-09-2016
Իսրայելը հերքել է իր ռազմական ինքնաթիռի և անօդաչուի խոցման մասին Սիրիայի բանակի հայտարարությունը
Այս բաժնից
628 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
487 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով
547 դիտում
22:47 13-05-2024
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում