211652_close_icon
views-count2000 դիտում article-date 16:51 13-09-2016

Իսրայելը հերքել է իր ռազմական ինքնաթիռի և անօդաչուի խոցման մասին Սիրիայի բանակի հայտարարությունը

Իսրայելական իշխանությունները հերքել են սիրիական բանակի տարածած հայտարարությունն այն մասին, թե իրենք իսրայելական անօդաչու թռչող սարք և ռազմանակն ինքնաթիռ են խոցել, հաղորդում է Ria Novosti-ն։ Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայության ներկայացուցիչ Արիե Շալիկարի խոսքով՝ գիշերը իսրայելական ավիացիան հարվածել է սիրիական բանակի դիրքերը, ինչից հետո Սիրիայից «ցամաք-օդ» դասի 2 հրթիռ է արձակվել։ Նա նաև նշել է, որ իսրայելական ավիահարվածները եղել են պատասխանը Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքի վրա սիրիական բանակի կողմից հրթիռի արձակմանը։

Նմանատիպ նյութեր