2479 դիտում
22:26 24-11-2015
Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա
Թուրք-սիրիական սահմանին ռուսական կործանիչի խոցման միջադեպից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Արտգործնախարարը նախատեսում էր Ստամբուլ մեկնել նոյեմբերի 25-ին: Լրագրողներին Լավրովը հիշեցրել է Պուտինի խոսքերն այն մասին, որ այս միջադեպը չի կարող չազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական վտանգն աճում է. «Եվ սա անկախ այսօրվա միջադեպից»:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/11/24/71185/]Հիշեցնենք,[/url] որ այսօր` նոյեմբերի 24-ին, Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Cy-24 ռազմական օդանավ էր խոցվել: Տեղեկությունը հաստատել էր ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունում ենթադրում էին, որ օդանավը ամենայն հավանականությամբ խոցվել էր ցամաքից արձակված կրակոցի հետևանքով: Թռիչքի պահին այն եղել էր 6 հազար մետր բարձրության վրա:
Նախնական տվյալներով՝ օդաչուները կատապուլտի միջոցով դուրս էին թռել ինքնաթիռից:
Նմանատիպ նյութեր
1368 դիտում
15:21 21-04-2014
Տիմոշենկոն չեղյալ է հայտարարել ԱՄՆ այցը, քանզի Կոնգրեսի անդամները հրաժարվել են հանդիպել նրա հետ. ԶԼՄ-ներ
1631 դիտում
11:33 14-11-2015
Իրանի նախագահ Ռուհանին չեղյալ է հայտարարել Ֆրանսիա կատարելիք իր այցը
1015 դիտում
12:23 23-03-2016
Բելգիայի վարչապետը չեղյալ է հայտարարել Չինաստան կատարելիք այցը
Այս բաժնից
1273 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1129 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1123 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո