1533 դիտում
19:50 23-11-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Վարչապետը շնորհավորել է պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա ակտիվ գործունեությունը կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-իրանական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Իրանի կառավարությունների սերտ փոխգործակցությունը, նախորդ ամիս տեղի ունեցած ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի պաշտոնական այցը ՀՀ և երկու երկրներում անցկացված գործարար համաժողովները նոր թափ կհաղորդեն համատեղ ծրագրերի իրականացմանը:
Դեսպան Սաջադին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու նշել, որ պատրաստ է իր ակտիվ աշխատանքով ջանքեր ներդնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Դեսպանը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի գործուն մասնակցությունը հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման հարցում և վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ կգրանցվեն մեծ հաջողություններ:
Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ դրանում մեծապես շահագրգիռ են նաև Իրանի իշխանությունները:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
3347 դիտում
18:09 11-05-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին
1184 դիտում
10:25 14-02-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Այս բաժնից
733 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2086 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
730 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար