Թուրքիայի խորհրդարանը նոր խոսնակ ունի
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Իսմայիլ Քահրամանը ընտրվել է այդ երկրի Ազգային մեծ ժողովի խոսնակ, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Քվեարկությունը ավարտվել է միայն 3րդ փուլում, քանի որ նախկին 2 փուլերում թեկնածուներից և ոչ մեկ չեր հավաքել անհրաժեշտ՝ 550 ձայներից 367-ը:
Քահրամանի թեկնածությունն առաջադրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: