211652_close_icon
views-count2926 դիտում article-date 16:28 29-10-2016

Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնության հաղթողը

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլը։ Եզրափակչում հանդիպեցին ՀՖԿՍՊԻ-ի եւ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) թիմերը։ Հանդիպման ընթացքում ՀՖԿՍՊԻ թիմը հաղթանակ տարավ 68-51 հաշվով։ Եզրափակչի ավարտին 1-ին տեղում է ՀՖԿՍՊԻ թիմը, 2-րդ տեղում ԵՊԲՀ-ի, իսկ 3-րդ տեղում Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի թիմը: ՀՀ ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը փաստեց, որ նախորդ տարվա համեմատ ուսանողների շրջանում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում: Այս տարի առաջնությանն առաջին անգամ մասնակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) թիմը: Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին 9 բուհերի`ՀՖԿՍՊԻ-ի, ԵՊԲՀ-ի, ՃՇՀԱՀ-ի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի թիմերը: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-3-ը կկայանան ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական մրցաշարի աղջիկների բասկետբոլի գավաթի առաջնությունը: Այնուհետև 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնությունը: Իսկ նոյեմբերի վերջին տեղի կունենա վոլեյբոլի մրցաշարը: Հովհաննես Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ մյուս տարվանից խաղային ձևերում ուսանողական առաջնություններն անցկացվելու են լիգաների ձևով և ողջ տարվա ընթացքում: 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհերի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։ Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր