ԱՄՆ-ում կրակ են բացել ամբոխի վրա. կան վիրավորներ. տեսանյութ
Առնվազն 16 մարդ է վիրավորվել ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է rosbalt.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երեկույթից հետո: Հրազենային կրակը բացել են 2 անհայտ անձինք՝ Bunny Friend զբոսայգու մոտակայքում, երաժշտական տեսահոլովակի նկարահանման ժամանակ, որին մասնակցում էր մոտ 500 մարդ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կրակոցները կապված են եղել հանցախմբերի միջև թշնամության հետ: