Օդեսայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 6 զոհ, 2 վիրավոր. ֆոտոռեպորտաժ
Ուկրաինայի Օդեսա քաղաքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն` հղում կատարելով «Думская» պարբերականին:
Nissan X-Trail և Opel Vectra ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարի հետևանքով տեղում մահացել է 6 մարդ, ևս 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ ականատեսների` ավտովթարի մեղավորը բուլղարական համարանիշներով Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: