211652_close_icon
views-count1540 դիտում article-date 21:26 15-11-2023

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին:

Հաղթանակի են հասել Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի մրցախաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը կիսում է առաջին տեղը Գերմանիայի և Լեհաստանի թիմերի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթել է Շվեյցարիայի թիմին և այժմ կիսում է 4-6-րդ տեղերը:

Հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:

5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Գերմանիայի, իսկ կանանց թիմը՝ Ֆրանսիայի ընտրանիների հետ:

Նմանատիպ նյութեր