Հաքերները հրապարակել են պլանավորված նոր ահաբեկչությունների վայրերը
Anonymous հաքերային խմբավորման անդամները զգուշացրել են կիրակի` նոյեմբերի 22-ին, աշխարհի տարբեր վայրերում «Իսլամական պետություն» կազմակերպության պլանավորած նոր ահաբեկչությունների մասին:
Anonymous-ի տարածած հաղորդագրությունում նշվում են նախատեսված ահաբեկչություններրի նոր վայրերը` տարբեր երկրներում:
Նշված ցանկում, որով ահաբեկիչները սպառնում են գործողություններով` Ֆրանսիան է, Իտալիան, Լիբանանը, Ինդոնեզիան: