ԱՄՆ մի քանի նահանգներում ձյան հաստությունը 10-30 սմ է. Չեղյալ են հայտարարվել թռիչքներ
ԱՄՆ Իլինոյիս նահանգում ուժգին ձնաբքի հետևանքով Չիկագոյի O'Hara միջազգային օդանավակայանում շուրջ 250 թռիչք չեղյալ է հայտարարվել: Նահանգում ջերմաստիճանը -20 է, 100 մմ տեղումներ են ձյան տեսքով: Բացի այդ, չեղյալ են հայտարարվել նաև մյուս՝ Միդուեյ օդանավակայանի շուրջ 100 թռիչքներ:
Երկրի օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է, որ ձյան հաստությունը կազմում է 10-30 սմ:
Բացի, Իլինոյիսից, խորը ձմեռ է նաև Միչիգան, Ինդիանա նահանգներում: