ԱՄՆ-ի 6 նահանգներում ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ-ի Ալաբամա, Միսիսիպի, Ջորջիա, Լուիզիանա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում տեղի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել:
Առավել ծանր իրադրություն է Ալաբամա և Ջորջիա նահանգներում, որտեղ նախօրեին ավելի քան 5 հազար աշակերտ ստիպված է եղել դպրոցում գիշերել, քանի որ մառախուղի, ձնաբքի պատճառով երթևեկելն անհնար էր: Մի քանի 10-նյակ երեխաներ, ովքեր ավտոբուսով տուն են գնացել, գիշերել են ավտոբուսում: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ներկայումս ճանապարհներում իրավիճակը կաթվածային է: